Հեռախոսահամար
օգս 21, 2023 Միջոցառումներ Պաշտոնական
Ապրիլի 4-ին Չեխիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Hello, Armenia, Բարև Չեխիա» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպել են Չեխիայի ազգային գրադարանը և Չեխիայում ՀՀ դեսպանությունը՝ Պարդուբիցեի համալսարանի և Չեխիայի սլավոնական միության հետ համատեղ: Այն նվիրված է Հայաստանի և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Ներկայացված են հայ նշանավոր անձանց դիմանկարներ, Հայաստանի վայրի բնության և մշակութային ժառանգության գունագեղ նկարներ: Լուսանկարներից բացի ցուցադրությանը ներկայացված են փաստաթղթեր Չեխիայի ազգային գրադարանի հավաքածուներից և հնագիտական հետազոտությունների մինչ այժմ չհրապարակված արդյունքներ:
Բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Ցուցահանդեսը կգործի ապրիլի 5-ից մինչև մայիսի 16-ը։
Ցուցահանդեսի լուսաբանությունը ավելի մանրամասն տես Չեխիայի ազգային գրադարանի կայքում , ինչպես նաև «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի էջում :