Հեռախոսահամար
օգս 21, 2023 Միջոցառումներ Պաշտօնական
Ապրիլի 4-ին Չեխիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Hello, Armenia, Բարև Չեխիա» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպել են Չեխիայի ազգային գրադարանը և Չեխիայում ՀՀ դեսպանությունը՝ Պարդուբիցեի համալսարանի և Չեխիայի սլավոնական միության հետ համատեղ: Այն նվիրված է Հայաստանի և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Ներկայացված են հայ նշանավոր անձանց դիմանկարներ, Հայաստանի վայրի բնության և մշակութային ժառանգության գունագեղ նկարներ: Լուսանկարներից բացի ցուցադրությանը ներկայացված են փաստաթղթեր Չեխիայի ազգային գրադարանի հավաքածուներից և հնագիտական հետազոտությունների մինչ այժմ չհրապարակված արդյունքներ:
Բացման արարողութեան ընթացքին ելոյթ ունեցաւ նաեւ Հայաստանի ազգային գրադարանի տնօրէնուհի Աննա Չուլեանը։ Ցուցահանդէսը պիտի գործէ ապրիլ 5-էն մինչեւ մայիս 16։
Ցուցահանդէսի լուսաբանութիւնը աւելի մանրամասն տե՛ս Չեքիոյ ազգային գրադարանի կայքին վրայ , ինչպէս նաեւ «Օրեր» եւրոպական անկախ ամսագիրին էջին վրայ։ :