ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ալեքսանդր Դյումա որդի 200

օգս 05, 2024 Նորություններ

dyuma
 

Այսօր ֆրանսիացի նշանավոր գրող Ալեքսանդր Դյումա որդու ծննդյան 200-ամյակն է։ Նա առավել հայտնի է իր «Կամելիազարդ տիկինը» վեպով (1848, ֆր.՝ La Dame aux camélias)։ Դյումա որդին սկսել է ստեղծագործել 18 տարեկանում։ 1847 թվականին լույս է տեսել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երիտասարդության մեղքերը» (Péchés de jeunesse), որին հաջորդեցին մի շարք փոքրիկ վիպակներ և պատմվածքներ, որոնք մասամբ կրել են իր հռչակավոր հոր ազդեցությունը։ Դյումայի տաղանդն ամբողջությամբ դրսևորվեց միայն այն ժամանակ, երբ նա անցավ հոգեբանական դրամաներ գրելուն։ Դրանցում նա անդրադարձել է իր ժամանակի սոցիալական և ընտանեկան կյանքի խնդիրներին և լուծել դրանք յուրովի, խիզախությամբ ու տաղանդով, ինչը նրա յուրաքանչյուր պիեսի բեմադրությունը կարևոր հասարակական իրադարձություն էր դարձնում։

Այդ փայլուն դրամաների շարքը բացվեց «Կամելիայի տիկինը» պիեսով, որը սկզբնապես գրվել է որպես վեպ, իսկ 1852 թվականին գրաքննության դեմ հեղինակի համառ պայքարից հետո, որը պիեսը չէր թույլատրում համարելով այն չափազանց անբարոյական: Հաջողության և ճանաչման հասնելուց հետո, Դյումա որդին մեծ աշխատանք է կատարել միայնակ մայրերի, ամուսնալուծված կանանց և արտաամուսնական կապից ծնված երեխաների իրավունքները պաշտպանող օրենքներ մշակելու և առաջ մղելու համար: Մեր օրերում նույնպես Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» վեպը Հայաստանի գրադարաններում առավել շատ ընթերցվող գրքերի շարքում է։