ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ակսել Բակունցի պատմվածքները թարգմանվել և հրատարակվել են մակեդոներեն

օգս 22, 2024 Նորություններ

akkbajumc
 
Բակունցյան չքնաղ աշխարհն այժմ հասու է նաև մակեդոնացի ընթերցողին։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի համակարգմամբ Բակունցի հանճարեղ պատմվածքները թարգմանվել և հրատարակվել են մակեդոներեն՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Մակեդոնացիները «Ալպիական մանուշակ» այս ժողովածուում համանուն պատմվածքից բացի կարդում են գրողի «Մթնաձոր»-ը, «Սև ցելերի սերմնացանը», «Լառ-Մարգար»-ը, «Անձրևը», «Խոնարհ աղջիկը», «Միրհավ»-ը, «Սպիտակ ձին», «Կյորես»-ը, «Խաչատուր Աբովյան»-ը և մեկ տասնյակ այլ երկեր։