ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ժաննա Դ’արկի դատավարությունը

հնս 04, 2025 Միջոցառումներ Կինոակումբ

IMG-0387-1-1

 

Եվրոպական պատմության ամենահերոսական կերպարներից մեկն ու ամենանշանավոր դատավարությունը՝ հանճարեղ Բրեսոնի աչքերով։ Չորրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը և «Ֆիլմադարան» ՀԿ-ն շարունակում են Հայաստանի ազգային գրադարանում ֆրանսիական կինոյին նվիրված Սինե-ակումբի աշխատանքները: Այս տարի կինոակումբը հանդիսատեսին է ներկայացնում Ռոբեր Բրեսոնի ֆիլմերի հետահայաց ծրագիրը։ XV դարում՝ Հարյուրամյա պատերազմի տարիներին, բազմաթիվ հաղթանակներից հետո 19-ամյա Ժաննա դ'Արկը գերեվարվում է հակառակորդի կողմից, ապա վաճառվում անգլիացիներին։ Բանտարկվելով Ռուանի ամրոցի խցում՝ նա ամիսներ շարունակ կանգնում է դատարանի առաջ վհուկ լինելու մեղադրանքով։ Լսումների մեկնարկից մինչև վերջին չարչարանքը՝ Բրեսոնի գլուխգործոցը մանրամասնորեն հետևում է պատմության ամենահայտնի դատավարության իսկական արձանագրություններին։