ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի այցը ՀԱԳ

օգս 21, 2023 Պաշտոնական Նորություններ

325302032_5802085563244352_4594236246235806610_n (1)
 

Հունվարի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը աշխատանքային այցով հյուրընկալվեցին Ազգային գրադարանում։ 
Պատվիրակությանը դիմավորեց և ողջունեց գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և առաջարկեց շրջայց կատարել գրադարանում։ Նախարարը եղավ ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահներում, ծանոթացավ գրադարանի մասնաշենքերում գրապահոցային պահպանության պայմաններին, ինչպես նաև կատարվող թվայնացման աշխատանքներին։ Այցելության ավարտին նախարարը խորհրդակցություն վարեց գրադարանի տնօրինության հետ, որի ժամանակ քննարկվեցին գրադարանի առաջիկա ծրագրերը և անելիքները։

Untitled design (11)