ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Վիլյամ Սարոյան

դկտ 06, 2023 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

WS 001
 

2023թ. օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում մեծ գրողի ծննդյան օրը բացվեց Ուիլյամ Սարոյանի ստեղծագործությունների, նրա մասին գրականության և ոչ գրքային հրատարակությունների, մասնավորապես, բացառիկ ֆոտոալբոմների ցուցադրությունը։ 

Ներկայացված էին գրողի առաջին «Խիզախ պատանին թռչող ճոճաձողին» գրքի՝ 1934թ. առաջին հրատարակությունից մինչև 1979-ին նրա կենդանության օրոք լույս տեսած վերջին գիրքը, անգլերեն բազմաթիվ այլ բնօրինակ արժեքավոր հրատարակություններ, «Մարդկային կատակերգություն» մյուզիքլի լիբրետոն՝ բացառիկ մի հրատարակություն, Սարոյանի գրքերի գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն, ռումիներեն, լատվիերեն, ռուսերեն թարգմանությունները, գրողի ինքնագրով գրքեր, նրա նամակները և շատ այլ նյութեր։ 

WS 002
 

Հայ իրականության մեջ ամենից շատ Սարոյան թարգմանած Զավեն Բոյաջյանը բարձր գնահատեց ցուցադրությունը և ուրախությամբ պարզելով, որ Ազգային գրադարանում կան Սարոյանի բնագրային՝ իրեն անհրաժեշտ գրքերը, ասաց, որ իր հետագա թարգմանությունների համար գրադարանից կվերցնի դրանք։ Ցուցադրությունը գործեց մինչև սեպտեմբերի 25-ը։