ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ուկրաինայի դեսպանությունը Ազգային գրադարանին նվիրեց ուկրաինացի հեղինակների հայերեն թարգմանությամբ ավելի քան 10 անուն նոր գրքեր

օգս 21, 2023 Պաշտոնական Նորություններ

341380768_624523112455358_2412450726652556675_n
 

Հայաստանում ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Ուկրաինայի դեսպանությունը Ազգային գրադարանին նվիրեց ուկրաինացի հեղինակների հայերեն թարգմանությամբ ավելի քան 10 անուն նոր գրքեր։ Նվիրատվության մի մասը կհատկացվի մարզային և համայնքային գրադարաններին։ 
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչեկոն քննարկեցին հայ-ուկրաինական վաղուց ձևավորված բարեկամության, մշակութային, գրական առնչությունների հարցեր և համագործակցության նոր ուղիներ։ 
Արվեստի բաժինը կազմակերպել էր ուկրաինացի արվեստագետների ալբոմային հրատարակությունների փոքրիկ ցուցադրություն՝ Ազգային գրադարանի հարուստ հավաքածուից։

342174742_1254766615126577_1190641702749092932_n