ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Վիոլետա Գևորգյան - 80

օգս 22, 2024 Նորություններ

vv
 

«Ես սովոր էի շուրջ 22 տարի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի», -Վիոլետա Գևորգյան։ Այսօր սիրված հայ դերասանուհին կդառնար 80 տարեկան։ Վիոլետա Գևորգյանը ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։ Նա շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Սակայն Գևորգյանին փառք և ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Արտաշես Հովհաննիսյանի «Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը» պիեսում ըստ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի։

Բեմադրությունից 24 տարի անց՝ 2004 թվականին, երբ ԱՄՆ «Թեքեյան» թատերախմբի հետ Վիոլետա Գևորգյանը եկել էր Հայաստան, Արտաշես Հովհաննիսյանը, որը երկար տարիներ պահելիս է եղել ներկայացման դեկորացիաները՝ հուսալով, որ Վիոլետա Գևորգյանը մի օր կգա Երևան ու կրկին կխաղա Աղունի դերում, վերաբեմադրել է «Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը»։