ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների այցը Հայաստանի ազգային գրադարան. հուշագրի կնքում

ապր 23, 2024 Նորություններ Պաշտոնական

shrjayc chulyan

Հայաստանի ազգային գրադարանում Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկեց գրադարան ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների այցելությամբ։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նրանք շրջայց կատարեցին գրադարանի թամանյանական մասնաշենքում, եղան ընդհանուր ընթերցասրահում։

Շրջայցը շարունակվեց Գրատպության թանգարանում, որտեղ կուրսանտները ծանոթացան հայ գրատպության պատմությանը, նշանավոր տպագրիչների թողած ժառանգությանը։ Կուրսանտները, ընթերցողական տոմսեր ստանալով, դարձան մեր գրադարանի ընթերցողները։

zinvornergr
 

kursantner2024

Թամանյանական շենքի նախագահական դահլիճում համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի ազգային գրադարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի միջև։ Հուշագիրը ստորագրեցին գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։

kr