ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ճանաչված լրագրող Իրինա Թոսունյանը իր մակագրությամբ երեք ուշագրավ գիրք է նվիրել ՀԱԳ-ին

հնս 11, 2024 Նորություններ Նվիրատվություններ


գրքեր

Օրերս գրադարան էր այցելել ճանաչված լրագրող Իրինա Թոսունյանը։ Նա իր մակագրությամբ երեք ուշագրավ գիրք նվիրեց գրադարանին։ Բացի իր հեղինակած գրքերից նա գրադարանին վերադարձրեց նաև 1960-ական թվականներին իր պապի կողմից գրադարանից վերցված հետաքրքիր ճակատագրով մի գիրք, որը լույս է տեսել 19-րդ դարի վերջին Սանկտ Պետերբուրգում։ Մագդա Նեյման ծածկանունով «Հայերը. նրանց պատմության և ներկա վիճակի համառոտ ուրվագիծը» գիրքը ծանոթ է հայագետներին և հայ ժողովրդի պատմության հարցերով հետաքրքրվող պատմաբաններին։

Գիրքը բաժանվում է 4 մասի։ Հեղինակը ներկայացրել է հարևան ժողովուրդների կյանքում հայերի դերը, անդրադարձել ասորիների, միդիացիների, պարթևների, հռոմեացիների, բյուզանդացիների, արաբների, օսմանյան թուրքերի և այլոց հետ հայերի առնչություններին, Ներկայացրել Կիլիկիան Հայաստանը, Թորոս 1-ինի և 2-րդի, Լևոն 2-րդի գահակալման տարիներին։ Այս պատմության ամենաուրախալի դրվագն գրքի վերադարձն է։ Այն, որ տասնյակ տարիներ անց Ազգային գրադարանի գիրքը կրկին իր տեղը կգտնի հայագիտական հրատարակությունների «Արմենիկա» հավաքածուում և կշարունակի ծառայել այսօրվա և վաղվա հետազոտողներին։ Այնպես որ ուշադիր ստուգեք ձեր ընտանեկան գրադարանները և եթե գրադարանի կնիքով գիրք կգտնեք՝ վերադարձրեք գրքերը և նոր կյանք տվեք դրանց։

թուղթ