ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ճանաչողական այց Հայաստանի ազգային գրադարան

մրտ 11, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

mannkhmm
 

Ճանաչողական այցով Հայաստանի ազգային գրադարանում էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները՝ դասախոսներ Մարիամ Եղյանի և Սերգեյ Բարխուդարյանի ուղեկցությամբ։ Նրանք այցելեցին գրադարանի գրատպության թանգարան, եղան թամանյանական մեծ և փոքր դահլիճներում, ծանոթացան հանրային կապերի, թվայնացման և գրանցման բաժինների աշխատանքին։

Ուսանողները հետաքրքրությամբ դիտեցին Պարույր Սևակի 100-ամյակին և «Սասնա ծռեր» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակին նվիրված գրքային ցուցահանդեսներին։

Հանրային կապերի բաժնի աշխատակիցներն ուսանողների համար բացահայտեցին առավել ուշագրավ գրքերը և հրատարակությունները, որոնց շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին։ Որպես պատմաբաններ՝ նրանք շատ տպավորված էին ցուցադրություններով և անգամ իրենց համար որոշ բացահայտումներ արեցին։

mankham
 

Ընթերցասեր ուսանողները կանգ առան նաև «Փետրվարը գրականության մեջ» ցուցափեղկի առաջ, որտեղ ծանոթ-անծանոթ նոր հեղինակներ ու գրքեր տեսնելով՝ հանպատրաստից քննարկում արեցին ընթերցած-ընթերցելիք գրքերի թեմայով։ Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը պատմեց գրադարանի անցած ճանապարհի, այս տարի գրադարանի կողմից նշվող հոբելյանական տարեթվերի, թամանյանական շենքի կառուցման և գրադարանի հարուստ ֆոնդերի վերաբերյալ։ Ուսանողներից մի քանիսն անդամագրվեցին գրադարանին և խոստացան վերադառնալ՝ այս անգամ նաև որպես գրադարանի ընթերցողներ։