ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Սինե-ակումբում մեկնարկեց «5 դասականներ» ծրագիրը

նմբ 06, 2025 Կինոակումբ

IMG-0387-1-1

Սինե-ակումբում մեկնարկեց «5 դասականներ» ծրագիրը Առաջինը՝Ժուլյեն Դյուվիվյեի լեգենդար «Պեպե լը Մոկո» (1937թ․) ֆիլմը՝ քրեական ժանրի «հայրը» և կինոյի պատմության ամենակրքոտ սիրային պատմություններից մեկը։

🔳«Պեպե լը Մոկո»-ն համարվում է ֆիլմ-նիուարի (film noir) ժանրի նախակարապետներից՝ իր մթնոլորտային լույսերով, ճակատագրական սիրո պատմությամբ և մռայլ հերոսով։

🔳Շատ քննադատներ այն համարում են «Կասաբլանկայի» ոգեշնչման աղբյուր։

🔳Ժան Գաբենը այս ֆիլմով դարձավ ֆրանսիական կինոյի խորհրդանիշ։

🔳Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆիլմը արգելվել էր Ֆրանսիայում՝ որպես ապստամբական հոգու խորհրդանիշ։

🔳1938-ին այն վերանկարահանվեց Հոլիվուդում՝ «Algiers» վերնագրով, և դարձավ ամերիկյան դասական։

🔳Թեև գործողությունները տեղի են ունենում Ալժիրի Կասբայում, ֆիլմը ամբողջությամբ նկարահանվել է Փարիզի ստուդիաներում՝ ստեղծելով հիանալի իրական մթնոլորտ։

🔳Այն դասվում է ֆրանսիական poetic realism ուղղության գագաթներից մեկը՝ միավորելով ռոմանտիզմն ու սոցիալական իրականությունը։

Filmadaran Film Culture Development NGO Institut français d'Arménie