ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Պետհրատի չարենցյան տարիները

դկտ 06, 2023 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

hakob kojoyan
 

Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Միքայել Արուտչյան, Տաճատ Խաչվանքյան… Արվեստագետների մի ամբողջ համաստեղություն էր ներգրավվել գրահրատարակչական ոլորտում՝ Հայպետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի նախաձեռնությամբ: 

Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողները, հյուրերը, այցելուները բացառիկ հնարավորություն ունեցան հաղորդակցվելու նախորդ դարի երեսունականների գրական-հրատարակչական ոգուն, մեծն Չարենցի խմբագրությամբ ու հայ մեծանուն նկարիչների նկարազարդումներով հրատարակված շատ գրքերի առաջին օրինակներին: 

martiros saryan
 

Թամանյանական փոքր ցուցասրահում գրքային ձևավորումների ցուցադրության առիթը գրադարանի կազմակերպած «Հեքիաթը Մարտիրոս Սարյանի արվեստում և հայկական հեքիաթների սարյանական նկարազարդումները» խորագրով հանրային դասախոսությունն էր: 

Ազգային գրադարանի ցուցադրության բացառիկ արժեքը հավաստեցին նաև Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսի համադրողներ Հայկուհի Սահակյանն ու Սեդա Խանջյանը: Գրքարվեստի, գրքային ձևավորումների մասնագետ, մեծ նկարիչ Գրիգոր Խանջյանի դուստր Սեդա Խանջյանը գոհունակությամբ նշեց, որ իր համար բացահայտում էին որոշ գրքերի ձևավորումներ, մասնավորապես Ակսել Բակուցի «Անձրևը»՝ Հակոբ Կոջոյանի և Գեղամ Սարյանի «Միջօրեն»՝ Հովհաննես Շավարշի ձևավորմամբ: Ցուցահանդեսը գրադարանում գործեց ավելի քան մեկ ամիս, որի ընթացքում հարյուրավոր այցելուներ հնարավորություն ունեցան առնչվել հայ հրատարակչական արվեստի անցյալ դարի լավագույն նմուշների հետ։