ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Օգոստոսը գրականության մեջ

օգս 22, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

ogg  
 

Հին Հայաստանում օգոստոսը եղել է տարվա առաջին ամիսը և կոչվել Նավասարդ։ Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ և այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հայաստանի ազգային գրադարանը առանձնացրել է մի շարք գրքեր, որոնք ամառային օրերի, կյանքի նոր սկզբի և մարտահրավերների թեմաներով են:

«Օգոստոսը գրականության մեջ» խորագիրը կրող ցուցադրությունը բոլոր ընթերցողների համար է, ովքեր հետաքրքիր հեղինակներ և գրքեր են փնտրում իրենց ամառային ընթերցանության համար: Տեսանյութում կարող եք տեսնել Անուշ Սարգսյանի, Հրանտ Մաթևոսյանի, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի, Խալեդ Հոսեյնիի, Ժյուլ Վեռնի, Խավիեր Մարիասի, Գի դը Մոպասանի, Ստենդալի և այլ հեղինակների գրքեր. ինչպես ասում են յուրաքանչյուր ճաշակի համար։ Գրադարանից վերցրեք ձեր նախընտրած գիրքը և լցրեք օգոստոսյան օրերը ամառային ընթերցանությամբ: Հիշե՛ք, որ գրքերը մեր լավագույն բարեկամներն են, որոնք մեզ նոր գաղափարներ, երազանքներ և հուշեր են տալիս: