ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Նիկոլ Աղբալյան - 150

դկտ 06, 2023 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

NA 001
 

2023թ. մարտի 31-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության և արվեստի նախարար, մեծանուն հասարակական գործիչ, հրապարակախոս, գրականագետ և մանկավարժ Նիկոլ Աղբալյանի ծննդյան 150-ամյակին։ Գրադարանի ընդհանուր ընթերցասրահի առաջատար գրադարանավար Գոհար Ենոքյանը ներկայացրեց Նիկոլ Աղբալյանի կյանքը և գործունեությունը։ 

NA 002
 

Միջոցառման պատվավոր հյուրն էր նաև գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Մուրադյանը, որն ընդարձակ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Նիկոլ Աղբալյանի գրական վաստակը։ Մասնավորապես պրոֆեսոր Մուրադյանը ներկայացրեց Աղբալյանի ներդրումը 1910-ական թվականներին Թիֆլիսում Սայաթ Նովային նվիրված վարդատոների ավանդույթի սկզբնավորման և հայ միջնադարյան ամենանշանավոր սիրերգուի երգերի ժողովրդականացման, Եղիշե Չարենցի գրական մուտքն ազդարարելու և այլ անուրանալի ծառայությունների համար։ 

NA 003
 

Միջոցառման ավարտին ներկաները ծանոթացան ՀԱԳ թամանյանական Մեծ ցուցասրահում ցուցադրված աշխատություններին, ժողովածուներին, մեծանուն հայի կյանքի և գործունեության մասին գրված գրքերին, պարբերականներում լույս տեսած հոդվածներին։ Ցուցահանդեսում ներկայացված է 36 գիրք, 2 առանձնատիպ, 27 հանդես և ամսագիր, 9 թերթ, որոնց աշխատակցել է Նիկոլ Աղբալյանը։ Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 14-ը։