Հեռախոսահամար
մրտ 26, 2025 Միջոցառումներ Գալիք միջոցառումներ
Սիրելի արվեստասերներ, մարտի 28-ին՝ 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի արվեստի ընթերցասրահում տեղի կունենա միջոցառում նվիրված կոմպոզիտոր Մորիս Ռավելի 150-ամյակին։ Կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը կներկայացնեն բաժնի աշխատակիցները։ Կցուցադրվեն նոտաներ, թեմատիկ գրքեր և այլ նյութեր։
Հասցեն՝ Տերյան 72 Մուտքն ազատ է։