ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Համերգային ծրագիր գրադարանում

սպտ 19, 2024 Միջոցառումներ

 
 վարդուհի գեվորգյան09.09.2024

Հայաստանի ազգային գրադարանի բեմում էին շնորհալի պատանի երաժիշտ կատարողներ: Գրադարանի թամանյանական մասնաշենքի ավելի քան հարյուրամյա պատերի ներքո սեպտեմբերի 20-ին անցկացվեց «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» համերգաշարի հերթական համերգը: Հայաստանի անկախության տոնին ընդառաջ՝ համերգի ավարտին հնչեց Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործությունը՝ Վահե Անդրեասյանի խոսքերով:

Ցուցադրվեցին նաև Univers Art մրցույթի Մեծ մրցանակակիրների գեղարվեստական աշխատանքները: Համերգը նվիրված էր անվանի ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի 80-ամյակին և նրա հիմնադրած միջազգային բարեգործական հիմնադրամի 30-ամյակին։ Համերգի մասնակից պատանի երաժիշտներն ու նկարիչները հոկտեմբերին ներկայացնելու են Հայաստանը Մոսկվայում՝ Սպիվակովի բարեգործական հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» XXI փառատոնին:

դաշ.2024.09

«Մաեստրո» ՀՄԿ-ը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցում է 2003 թվականից։ Երևանի և Գյումրիի, Վանաձորի, Վարդենիսի և այլ մարզերի պատանի երաժիշտները ելույթներ են ունենում լավագույն համերգային հարթակներում, իսկ պատանի նկարիչների գեղարվեստական աշխատանքները ցուցադրվում են Մոսկվայի նշանավոր ցուցասրահներում: «Բյուր աստղ» նախագիծը «Մաեստրո» մշակութային կազմակերպության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համատեղ նախաձեռնությունն է, որը կյանքի է կոչվել 2022-ի փետրվարից: Նպատակը Երևանից, Հայաստանի մարզերից, հեռավոր սահմանամերձ համայնքներից, արտերկրից տաղանդավոր երաժիշտների, նկարիչների, կիրառական արվեստով զբաղվողների համախմբելն ու համատեղ ծրագրերում ներգրավելն է: