НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Միջազգային փառատոնի պատանի մասնակիցները՝ Ազգայինի բեմում

сен 19, 2024 Мероприятия

կյ254
 

Սեպտեմբերի 20-ին՝ 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված անվանի ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի 80-ամյակին և նրա հիմնադրած միջազգային բարեգործական հիմնադրամի 30-ամյակին։ 2024-ի հոկտեմբերին տեղի է ունենալու Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» XXI փառատոնը: Մեր համերգի մասնակիցներն այն պատանի երաժիշտներն ու նկարիչներն են, որոնք հոկտեմբերին մեկնելու են Մոսկվա ներկայացնելու Հայաստանը «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնին:

«Մաեստրո» ՀՄԿ-ը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցում է 2003 թվականից։ Երևանի և Գյումրիի, Վանաձորի, Վարդենիսի և այլ մարզերի պատանի երաժիշտները ելույթներ են ունենում լավագույն համերգային հարթակներում, իսկ պատանի նկարիչների գեղարվեստական աշխատանքները ցուցադրվում են Մոսկվայի նշանավոր ցուցասրահներում: Բոլորիդ հրավիրում ենք ներկա լինելու շնորհալի պատանի երաժիշտների համերգին և նկարների ցուցադրությանը։ Միջոցառման հասցեն՝ Տերյան 72, Հայաստանի ազգային գրադարան, թամանյանական մեծ դահլիճ։ Մուտքն ազատ է։