Звоните


СТАТИСТИКА

 

Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, ինչպես նաև ազգային գրադարանագիտության կենտրոնը։ Իբրև գիտակրթական, մշակութային և տեղեկատվական հաստատություն, ՀԱԳ-ը ստեղծում է հայ տպագիրր մշակութային ժառանգության հավաքագրման, մշակման, պահպանման և տարածման անհրաժեշտ պայմանները։     

Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի բազմաթիվ ազգային և առաջավոր գրադարանների հետ։ Միջազգային գրքափոխանակության միջոցով ՀԱԳ-ի հավաքածունները ամեն տարի համալրվում են համաշխարհային գրականության նմուշներով։ Գրադարանը համագործակցում է Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, հայկական սփյուռքի ներկայացուցչությունների հետ՝ նպաստելով հայկական տպագիր մշակութային ժառանգության աշխարհով մեկ տարածմանը։    

Մեր առաքելությունն է.

  • Լինել երկրի առաջընթացի անբաժանելի մասը՝ տեղեկատվական քաղաքականության, մշակույթի, կրթության, գիտության և տնտեսության ոլորտներում,
  • Լինել գիտելիքի տարածք՝ Հայաստանի հասարակության համար արժեք ստեղծող միջավայր,
  • Լինել հաճախորդների պահանջմունքներին միտված հաստատություն,
  • Լինել հանրահասանելի ազգային հաստատություն, նպաստել երկրի ինովացիոն քաղաքականության իրականացմանը, մրցակցային առավելությունների բարձրացմանը և գիտելիքահենք հասարակություն ձևավորելուն,
  • Հանրահռչակել ազգային մշակութային ժառանգությունը, աջակցել մշակութային բովանդակության և ծառայությունների բազմազանությանը,
  • Բարելավել իրավական և տեխնոլոգիական պայմանները՝ տեղեկատվությունը առավել մատչելի դարձնելու համար:
 
0

Հաճախում 2022թ՝ ընդհանուր և գիտական ընթերցասրահներում

0

Գլխավոր գրապահոցի հավաքածու առ 01.01.2023

0

Նոր ընթերցող, որից 2.604՝ ՀՀ քաղաքացի, 771՝ այլ երկրների

0

Գրապահոցի սպասարկված պատվեր, որոնցից 7.969՝ առցանց

Регистрация Регистрация Забронировать Забронировать Reservation V2 Reservation V2