Հեռախոսահամար
հնս 17, 2026 Կինոակումբ

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Սինե-ակումբի հերթական ֆիլմի ցուցադրությունը։ Այս անգամ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու ֆրանսիացի ռեժիսոր Միա Հանսեն-Լյովեի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ամեն ինչ ներված է» («Tout est pardonné», 2007)։ Ֆիլմը, որը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթյա» ծրագրում և արժանացել Լուի Դելյուկի անվան մրցանակի՝ որպես տարվա լավագույն դեբյուտային ֆիլմ, համարվում է Հանսեն-Լյովեի ստեղծագործական ճանապարհի կարևոր մեկնակետը։
«Ամեն ինչ ներված է»-ն պատմություն է ժամանակի, հիշողության, կորստի և ներման մասին։ Տարիներ շարունակ հորից բաժանված Պամելան փորձում է վերականգնել խզված կապը և հասկանալ անցյալի լռությունների ու բացակայությունների պատճառները։ Ռեժիսորը մեծ զգայունությամբ անդրադառնում է ծնող-զավակ հարաբերություններին՝ խուսափելով չափազանցված դրամատիզմից և կենտրոնանալով մարդկային ապրումների նուրբ դրսևորումների վրա։
Թեև ֆիլմը բացահայտ ինքնակենսագրական չէ, քննադատները հաճախ նշում են, որ այն արտացոլում է Հանսեն-Լյովեի հետաքրքրությունը ընտանիքի, բաժանման, ժամանակի անցման և հիշողությունների թեմաների նկատմամբ, որոնք հետագայում ևս կրկնվում են նրա ֆիլմերում։
