ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Մեր նվիրատուները»

օգս 21, 2023 Միջոցառումներ

332153915_610036954468574_5689076825529820757_n-1

 

Փետրվարի 20-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական ցուցասրահում տեղի ունեցավ «Մեր նվիրատուները» խորագրով միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, որն իր խոսքում կարևորեց նվիրատվությունների դերը գրադարանների համար և շնորհակալություն հայտնեց մեր նվիրատուներին՝ մշտապես գրադարանի կողքին լինելու համար։ Տիկին Չուլյանը հավաստագրեր հանձնեց մեր հավաքածունները տարիներ շարունակ արժեքավոր հրատարակություններով համալրած գրադարանի բարեկամներին։ 

332087748_5149703835132704_3617031923593148624_n

Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը նոր լույս տեսած շուրջ 50 անուն հայ և օտարագիր հեղինակների բարձր պահանջարկ ունեցող թարգմանական գրքեր նվիրեց Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերի սահմանամերձ 13 համայնքային գրադարանների հավաքածուները համալրելու նպատակով։ Ազգային գրադարանը նույնպես հանդես եկավ նվիրատուի դերում՝ գրքեր նվիրելով հայրենիքի սահմանները պահպանող զինվորների համար, որոնք կփոխանցվեն մարզային գրադարանների միջոցով։ 
Գրքային ցուցահանդեսում ներկայացվեցին 2022թ. Ավո Հովհաննիսյանի, Արծվի Բախչինյանի, Գևորգ Յազիչյանի, Երվանդ Տեր-Մինասյանի ժառանգների, Երջանիկ Գևորգյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Պարույր Հայրիկյանի, Ֆելիքս Բախչինյանի, ինչպես նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Փեն Հայաստան» կազմակերպության կողմից գրադարանին կատարված նվիրատվությունները։