ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գրքի նվիրատվություն | «Ջարդերը Հայաստանում»

փտր 07, 2025 Նորություններ Նվիրատվություններ

հեքիաթի ժամ    
 

1917 թ․ տպագրված «Ջարդերը Հայաստանում» գրքի հեղինակը նշանավոր արաբ իրավաբան Ֆայեզ Ալղուսեյնն է։ Նա երեքուկես տարի եղել է Խարբերդ գավառի կառավարիչը։

1915թ․ Էրզրում տանող ճանապարհին նա առանց որևէ պատճառաբանության ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից և մեկ ամիս անցկացրել Դիարբեքիրի բանտում, ապա 7 ամիս մնալով քաղաքում ականատես եղավ Էրզրումից, Վանից, Բիթլիսից, Խարբերդից և այլ վայրերից աքսորված հայերի դեմ թուրքերի վայրագություններին։ Հետագայում հեղինակը հայերի դեմ գործած անմարդկային վերաբերմունքի իր վկայությունները մանրամասն նկարագրեց այս գրքում։

Արաբերեն բնագրով գիրքն առաջին անգամ տպագրվել է 1916թ․ Հնդկաստանի Մումբայ (նախկինում՝ Բոմբեյ) քաղաքում։ Հետագայում գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով։ Հատկապես արժեքավոր է գիրքը այն առումով, որ այն ներկայացնում է ականատեսի վկայությունները։

Ինչպես հեղինակն է նշում գրքի նախաբանում «Մի կողմից ես չէի կարող լուռ հետևել հայերի հանդեպ իրագործվող այդ անմարդկային վայրագություններին և հանուն արդարության փորձում էի ներկայացնել ճշմարտությունը , մյուս կողմից կար մտավախություն, որ արդյունքում իսլամի կրոնը եվրոպացիների կողմից կմեղադրվի։ Սակայն գրքի վերջում ես նշել եմ, որ Աստված մեզ միևնույն է կառաջնորդի ճշմարիտ ուղիով։»

Գրքի վերջաբանում հեղինակը նշում է նաև, որ «թուրքերի գործած այդ վայրագությունները հակասում են իսլամի դրույթներին և սա մի անջնջելի սև հետք է թողել իսլամի պատմության մեջ։» Գիրքը Հայաստանի ազգային գրադարանին նվիրել է եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս Պերճ Թերզյանը։