Հեռախոսահամար
հլս 22, 2024 Նորություններ
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության և գրքափոխանակության բաժնի մի խումբ աշխատակիցներ այցելեցին Սյունիքի մարզային գրադարան։ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող սուբսիդիայի շրջանակներում Սյունիքի մարզային և համայնքային (ք․ Սիսիանի Շաքի, Շաղաթի բնակավայրերի, «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի գրադարաններ, «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կենտրոնական, Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի գրադարանային բաժնի կենտրոնական և «Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի) գրադարանների հավաքածուների համալրման նպատակով տրամադրվեց 359 միավոր գրականություն:
Այցի շրջանակներում ՀԱԳ-ի ներկայացուցիչները ծանոթացան Սյունիքի մարզային գրադարանի բաժինների գործունեությանը, շրջեցին գրադարանային հավաքածուի համալրման և մշակման, հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման, մանկական, արվեստի, մատենագիտության բաժինների աշխատանքին, տեղեկացան գրադարանի ծրագրերին, քննարկում ունեցան գրադարանների կարիքների վերաբերյալ։
Գրադարաններին փոխանցվեց հայ և արտասահմանյան գրողների գեղարվեստական ստեղծագործություններ, գիտական, պատմական բնույթ և այլ թեմաներով գրականություն։ Մարզային և համայնքային գրադարանների շարունակական այցելությունները շատ կարևոր են գրադարանների կարիքների վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու և արդյունավետ օգնության ուղիներ գտնելու տեսանկյունից։