ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Լուսանկարչության համաշխարհային օրը

սպտ 04, 2024 Նորություններ

եեեեեե
 

Հայաստանի ազգային գրադարանի անցյալն այսօր թերևս մեզ համար այսքան ակնառու չէր լինի, եթե չլինեին գրադարանի արխիվային լուսանկարները։ Օգոստոսի 19-ին աշխարհում նշվում է լուսանկարչության օրը։ 1839 թվականի հենց այս օրը Ֆրանսիական կառավարությունը պատենտավորեց Լուի Դագերի գյուտը և ամենքին այն ազատ գործածելու արտոնություն տվեց՝ իբրև անհատույց ընծա աշխարհին։ Լուի Դագերի անունն ընդգրկված է ֆրանսիացի 72 գիտնականների, գյուտարարների, ճարտարագետների ցանկում, որոնց մեծադիր անունները ոսկետառ դաջված են Էյֆելյան աշտարակի առաջին մակարդակի վերին մասում։

լպպ

Լուսանկարչության համաշխարհային օրը լավ առիթ է արժանին մատուցելու անվանի լուսանկարիչներին և լուսանկարչության պատմությանը, խոսելու լուսանկարչական սարքերի և ծրագրերի արձանագրած հաջողությունների մասին։ Լուսանկարչության պատմության էջերում բազմաթիվ հայեր կան՝ Անդրանիկ Քոչար, Նեմրութ Բաղդասարյան, պոլսահայ Արա Գյուլեր, կանադահայ Յուսուֆ Քարշ, ամերիկահայ Հարի Քունդակչյան և շատ ուրիշներ։ Ազգային գրադարանը լուսանկարչական պատկերագրքերի, լուսանկարչական արվեստին նվիրված գրքերի հարուստ հավաքածու ունի, որը միշտ ձեր տրամադրության տակ է։