ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Լռության լեզուն. «Այրվող աղջկա դիմանկարը»՝ Սինե ակումբում

ապր 22, 2026 Կինոակումբ

IMG-0387-1-1

Այսօր Հայաստանի ազգային գրադարանի Սինե ակումբում ցուցադրվեց «Այրվող աղջկա դիմանկարը» ֆիլմը, որը համախմբել էր շուրջ 100 կինոսերների։ Ֆիլմը՝ ռեժիսոր Սելին Սիամայի հեղինակությամբ, համարվում է ժամանակակից ֆրանսիական կինոյի առավել նուրբ ու ազդեցիկ գործերից մեկը։ Այն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն սցենար» մրցանակին՝ հաստատելով իր առանձնահատուկ տեղը համաշխարհային կինոարվեստում։

Ֆիլմը, որը մեզ տեղափոխում է 18-րդ դարի Ֆրանսիա, բացահայտում է արվեստագետի և բնորդուհու միջև ձևավորվող նուրբ հոգեբանական կապը՝ վերածելով այն հիշողության, դիտման և ինքնության մասին խորքային պատմության։ Հատկանշական է, որ ֆիլմում գրեթե բացակայում է երաժշտական ուղեկցությունը․ լռությունն այստեղ դառնում է արտահայտչամիջոց՝ ընդգծելով կերպարների ներքին լարվածությունն ու զգայական աշխարհը։ Միաժամանակ յուրաքանչյուր կադր կառուցված է գեղանկարչական ճշգրտությամբ՝ ստեղծելով տեսողական ինքնուրույն արժեք։

«Սինե» ակումբի այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց գրադարանի դերը՝ որպես մշակութային կենդանի միջավայր, որտեղ հանդիպում են գրականությունը, կինոն և մտքի ազատ փոխանակումը։