Հեռախոսահամար
ապր 15, 2026 Նորություններ

Հանրային դասախոսություն «Խաչքարը և խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցին» Հայաստանի ազգային գրադարանը սիրով հրավիրում է մասնակցելու հետաքրքիր և ուսուցողական հանրային դասախոսության, որտեղ կքննարկվեն հայկական ճարտարապետության և հոգևոր մշակույթի կարևորագույն խորհրդանիշներից երկուսը՝ խաչքարը և խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցին։
Դասախոսությամբ հանդես կգա ճարտարապետության դոկտոր, քարանձավագետ, էկոլոգ Սամվել Շահինյանը, ով կներկայացնի թեմայի պատմական, մշակութաբանական և ճարտարապետական առանձնահատկությունները՝ բացահայտելով հայկական ինքնության ձևավորման այս կարևոր տարրերի խորքային նշանակությունը։
Ապրիլի 16
Ժամը՝ 17։00
Հայաստանի ազգային գրադարան (Թամանյանական մասնաշենք, 2-րդ հարկ, օղակաձև սրահ) Մուտքն ազատ է։
Հարցերի համար՝ 033 62 35 13
