Հեռախոսահամար
ապր 01, 2026 Կինոակումբ

Սինե-ակումբի այսօրվա հանդիպմանը ցուցադրվեց ֆրանսիացի ռեժիսոր Բրունո Դյումոնի «Ֆլանդրիա» ֆիլմը։ Այս ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է մի աշխարհ, որտեղ լռությունը հաճախ ավելի խոսուն է, քան բառերը։ Անդրեի և Բարբեի հարաբերությունների պատմությունը վերածվում է ներքին լարվածության ու չարտահայտված զգացմունքների դրամայի, որը շարունակվում է արդեն պատերազմի դաժան իրականության մեջ։
Դյումոնը ստեղծում է ուժեղ հակադրություն՝ գյուղական հանդարտ միջավայրի և անանուն պատերազմի սարսափների միջև՝ ցույց տալով մարդու բնույթի երկակիությունը։ Ֆիլմը ոչ միայն պատերազմի մասին է, այլև մարդու ներսում տեղի ունեցող պայքարի, որտեղ սերը, ցավն ու բռնությունը երբեմն խառնվում են իրար։ «Ֆլանդրիա»-ն ներկայացվել է Կաննի կինոփառատոնում և արժանացել Գրան պրի մրցանակին։
Սինե ակումբի ֆիլմերի ցուցադրություններին հաջորդում է քննարկում, որի ընթացքում մասնակիցները անդրադառնում են ֆիլմի գաղափարներին, կերպարների հոգեբանական խորությանը և ռեժիսորի կինեմատոգրաֆիական լեզվին։ Սինե-ակումբը շարունակում է բացահայտել ֆրանսիական կինոյի նշանակալի ստեղծագործությունները։
