ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի «Ազատություն» ժողովածուն

հկտ 28, 2024 Նորություններ

ԿԳՄՍ նկար
 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի համակարգմամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն: Գիրքը թարգմանել է Իլզե Պաեգլե-Մկրտչյանը, լույս է ընծայել «Պետերգայլիս» հրատարակչությունը:

«Անուրանալի է Փարաջանովի ազդեցությունը լատվիական կինոյի ոճի և բանաստեղծական կինոավանդույթի ձևավորման վրա: Թերևս այսօր էլ Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի ուրվականները շրջում են Յուրմալայում ինչպես անցած դարաշրջանի անկատար երազանքներ»,- նշվում է գրքի առաջաբանում:

ՀՀ ԿԳՄՍՆ անդրադարձը՝ այստեղ։