ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Խալեդ Հոսեյնի 60

մրտ 24, 2025 Նորություններ Գրական էջ

khaled

«15 ամիս շարունակ ես արթնանում էի առավոտյան ժամը 5.00- ին, մի բաժակ սև սուրճ խմում և ստեղծում Ամիրի և Հասանի աշխարհը»,- հիշում է «Օդապարուկ թռցնողը» վեպի հեղինակ Խալեդ Հոսեյնին իր այս գրքի մասին: Այսօր՝ մարտի 4-ին, աֆղանական ծագմամբ ամերիկացի գրողի ծննդյան օրն է՝ 60-ամյակը։

Նրան համաշխարհային հռչակ բերած առաջին վեպը՝ «Օդապարուկ թռցնողը», հոր և որդու պատմություն էր, երկրորդ վեպը՝ «Հազար չքնաղ արևներ»-ը, մայր-դուստր հարաբերության պատմություն է, որի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց դեմ բռնությունն ու դաժանությունը։

Հայ ընթերցողը բազմաթիվ նմանություններ կարող է տեսնել Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպի հերոսների և Արցախյան պատերազմից տուն դարձած զինվորների միջև։ Վեպի գլխավոր թեմաներն են ցավը, սերը, եղբոր և քրոջ միջև կապը, ընտանեկան սերը։ Գիրքը բաղկացած է 9 գլխից։ Ամեն մի գլուխը պատմում է որևէ առանձին կերպար։

‍Վեպի թարգմանիչ Անուշ Սեդրակյանի խոսքով՝ վեպի գլխավոր թեմաներից մեկը ճակատագրի անխուսափելիությունն է. «Բոլոր հերոսներն ինչ-որ բանից փախչում են. մեկը՝ իրենից, մյուսը՝ գաղթից, երրորդը՝ պատերազմից, չորրորդը՝ իր սիրուց… և բոլորը հետո գալիս հանգում են նույն կետին՝ ապացուցելով, որ ճակատագրից չես փախչի»։

Խալեդ Հոսեյնին հայ ընթերցողի սիրելի հեղինակներից է, նրա վեպերը միշտ տեղ են գտնում գրադարաններում ամենից շատ ընթերցված գրքերի տասնյակներում։