ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի համակարգմամբ 2023-ին հրատարակվել է 24 գիրք

մրտ 12, 2024 Նորություններ

archi
 

Հովհաննես Երանյանի «Արչի»-ն, Գուրգեն Խանջյանի «Համավարակը», Դիանա Համբարձումյանի «Դառն ու լեղի աշխարհ»-ը, Աննա Դավթյանի «Բուկետ»-ը, Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը», Արտեմ Հարությունյանի, Գարսուի, Ջեսահի, Հովհաննես Հովակիմյանի, Գևորգ-Տեր Գաբրիելյանի գործերը:

Հայ ժամանակակից այս 10 գրողներին մեկտեղել է 2023 թվականին միևնույն ծրագրով լույս ընծայվելը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի համակարգմամբ «Աջակցության ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին» դրամաշնորհային ծրագրով 2023-ին հրատարակվել է 24 գիրք։

Թարգմանական գրականությունն այս ծրագրով հարստացել է Վերգիլիուսի նշանակալի երեք գործից երկուսով՝ «Բուկոլիկներ. Գեորգիկներ»-ով (մյուս՝ առավել նշանակալին հայերեն ավելի վաղ լույսընծայված «Էնեական»-ն է), Դոն Խուան Մանուելի «Կոմս Լուկանոր»-ով, Կլավդիոս Էլիանոսի, Լի Րուճնի, Լորենս Սթերնի, Նիկոլայ Լեսկովի, Շատոբրիանի, Լեոն Բլուայի, Գաբրիելե Դ՛Անունցիոյի, Մուզիլի գործերով։ Հետազոտական աշխատանքների թվում են Նիկողայոս Ադոնցին, Վիկտոր Համբարձումյանին, Նիկողոս Սարաֆյանին նվիրված ուսումնասիրությունները, Լիլիթ Սիմոնյանի «Տոմարային ծիսաշար» գրքի երրորդ հատորը։

Ինչպես Դոն Խուան Մանուելն է ասում իր «Կոմս Լուկանոր» գրքում, «...կազմեցի սույն գիրքը ամենից ախորժալուր բառերով, որ կարողացա, իսկ բառերի մեջ որոշ օրինակներ զետեղեցի, որոնցից կարող են օգուտ քաղել լսողները»։ Սիրելի ընթերցող, հենց էսպիսի «ախորժալուր բառերով» գրքեր ենք առաջարկում ձեզ, որոնց թվում են նաև վերոնշյալ հրատարակությունները։