ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | Մարտ

ապր 06, 2026 Հայաստանյան տասնյակ

IMG-0387-1-1

Ի՞նչ են կարդացել հայաստանցիները մարտ ամսին Հանրային և համայնքային գրադարաններում ամսվա ընթացքում ամենաշատ սպասարկված գեղարվեստական գրականության առաջատար տասնյակում դեռևս երբեք որևէ հեղինակ միաժամանկ երեք գրքով չէր ներկայացել։ Երիտասարդների հեղինակ Ռուբեն Եսայանին դա հաջողվել է։ Նրա «Վանականներն ունեն գաղտնիք», «Մարդասպանը ես եմ» և «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպերը տասնյակում զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին, 3-րդ և 10-րդ հորիզոնականները։ Կասկած չկա, որ գրադարանային հավաքածուներում նրա նոր՝ չորրոդ վեպը հայտնվելուց հետո, «Մյուսը» նույնպես տեղ կունենա գեղարվեստական գրքերի թեժ տասնյակում։

Ավելի քան երեք տարվա ամենամսյա դիտարկումներից հետո առաջին անգամ ամենասպասարկված գրքերի մեջ նահանջել է Ագաթա Քրիստիի գրքերի նկատմամբ հետաքրքրությունը։ Քրեավեպերի թագուհու գրքերից ցուցակներում միայն 3 անվանում կա նախկին 8-10 վերնագրի փոխարեն։ Բարձր պահանջարկի պատճառով շատ գրադարաններում չեն բավարարում ամերիկա-բրիտանացի կին գրող Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը», ռուս գրող Աննա Ջեյնի, իսրայելցի գրող Մայք Օմերի գրքերի օրինակները։

Երևանում այս ամիս ամենաշատ ընթերցված հեղինակը եղել է Ռուբեն Եսայանը, նրա վեպերը առաջատար են նաև Վեդի համայնքում։ Գյումրիում կարդալիս են եղել Գրիգոր Քեշիշյան «Քեզնից հեռու, քեզ հետ» էպիստոլյար ժանրի սիրավեպը։ Էջմիածնի գրադարանում մարտի 8-ի տոնակատարության ազդեցությամբ առաջատար է եղել մայրության և մայրական սիրո թեման, Հրազդանում կարդում են Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը», Սպիտակում՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա», իսկ Ստեփանավանում Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակը։