ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | Դեկտեմբեր

հնվ 08, 2026 Հայաստանյան տասնյակ

IMG-0387-1-1

Մարզային, քաղաքային և համայնքային գրադարանների կողմից դեկտեմբերին սպասարկված գեղարվեստական գրքերի թոփ տասնյակներում ավելի քան 115 անուն գրականություն կա: Դեկտեմբերին Երևանում ամենապահանջարկված գիրքը Ուիլյամ Շեքսպիրի ամենասիրված գործերից մեկն է՝ «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը: Հատկանշական է, որ տասնյակը եզրափակում է մեկ այլ դրամատուրգիական ստեղծագործություն՝ Լևոն Շանթի «Հին աստվածները»:

Թոփ տասնյակում են նաև բրիտանացի հեղինակ Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ», իսրայելցի գրող Մայք Օմերի «Զոհի աչքերով» թրիլերը, կիպրական ծագմամբ բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի «Ցասում», թուրք վիպագիր Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» և այլ գործեր: Մարզային գրադարանների ցուցակների առաջին համարներում են Աշոտ Աղաբաբյանի, Ակսել Բակունցի, Վախթանգ Անանյանի, Անահիտ Սեկոյանի, Սրբուհի Տյուսաբի, Ռուբեն Եսայանի, Գյոթեի, Սթիվեն Քինգի, Խալեդ Հոսեյնի գրքերը:

Ամփոփելով 2025 թվականը կարող ենք արձանագրել, որ հայաստանյան հանրային գրադարաններում ամենից պահանջարկված հեղինակներն են սարսափ ժանրի գրքերի հեղինակ Ռուբեն Եսայանը և իրապատում հիմքով վեպերի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը: Տարվա հեղինակների թոփ տասնյակում են նաև Ալեքս Մայքլիդիսը, Խալեդ Հոսեյնին, Ջոն Գրինը, Էլիֆ Շաֆաքը, Ագաթա Քրիստին, Նիկոլաս Սփարքսը, Աննա Ջեյնը և Գոհար Նավասարդյանը: