Հեռախոսահամար
հկտ 31, 2024 Նորություններ
Հայաստանի ազգային գրադարանը թվայնացրել է Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանային «Արշալույս» թերթը։ Այն նախկին «Ստալինյան ուղի» թերթի իրավահաջորդն է։ Ներկայումս թերթի խմբագիրն է Լուսինե Վարդանյանը։ Թերթի հիմնադիր խմբագիրն է Մոլիկ Սեդրակյանը, որը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել և հայտնի է իբրև Վահան Տերյանի պոեզիայի տոնի հիմնադիր։ Թերթը տարբեր տարիներին խմբագրել են նաև Ա. Վարդանյանը, Ա. Վարդապետյանը և ուրիշներ։
Եղել է Վրաստանում լույս տեսնող ամենամեծ տպաքանակ ունեցող շրջանային թերթերից մեկը։ Տպագրության լեզուն հայերեն է, սակայն երբեմն հրապարակվել են նաև ռուսերեն նյութեր և թղթակցություններ։ Լուսաբանում է ջավախահայության կյանքը, Վրաստանի և Հայաստանի հասարակական-քաղաքական իրադարձությունները։
«Արշալույս» թերթի հավաքածուն հասանելի է Ազգային գրադարանի «Հայ մամուլ» շտեմարանից հետևյալ հղումով: