ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանը ԱՄՆ-ից նվեր է ստացել Արմենակ Անդրանիկեանի «Դժոխքէն Դրախտ» գիրքը

հնս 11, 2024 Նորություններ Նվիրատվություններ

դժոխքեն դրախտ
 

Հայաստանի ազգային գրադարանը ԱՄՆ-ից նվեր է ստացել Արմենակ Անդրանիկեանի «Դժոխքէն Դրախտ». Հայոց ցեղասպանութեան եւ կամաւորական բանակի յուշեր (Անթիլիաս, 2024) հուշագրությունը։ Ականատեսի այս հուշերը և վկայությունները շատ կարևոր են որպէս աղբյուր ցեղասպանությունից առաջ Էրզրումի նահանգի Քղի գավառի երեք տասնյակ գյուղերի հայ և քուրդ բնակչության մասին տեղեկությունների, ինչպես նաև ցեղասպանության մեջ քրդերի մասնակցության առումով։

Հուշագրությունը տեղեկություններ է տալիս նաև Կարին-Էրզրումի ինքնապաշտպանության (1917-1918), ինչպես նաև հայ բնակչության Կարս և Ալեքսանդրապոլ զանգուածային նահանջի, ինչպես նաև Զորավար Անդրանիկի կամավորական բանակի մասին։ Գիրքը գրադարանին է նվիրել գրքի հայերեն հրատարակության խմբագիր Վազգեն Ղուկասյանը։ Հուշագրության անգլերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Վաչե Ղազարյան) լույս է տեսել 2015 թվականին Կանադայում։