Հեռախոսահամար
հնվ 29, 2025 Միջոցառումներ
Երեկ Հայաստանի ազգային գրադարանում հեքիաթի Ժամ էր, որը գրադարանի աշխատակիցների երեխաներին տեղափոխեց Քրիս վան Օլսբուրգի «Բևեռային Ճեպընթացի» մոգական աշխարհը։
Հեքիաթն ընթերցեցին հանրային կապերի բաժնի վարիչ Ներսես Հայրապետյանը և հրավիրված հատուկ հյուր՝ Ջիմ Թիփենը։ Նրանց կողմից հեքիաթի հայերեն և անգլերեն լեզուներով կենդանի ընթերցումը տոնական մթնոլորտ էին ստեղծել, որը ոչ մեկին անտարբեր չթողեց։ Հեքիաթի յուրաքանչյուր էջ դահլիճը հիացմունքով էր լցնում, իսկ հերոսների արկածները կենդանանում էին ամեն բառի հետ։
Ընթերցումից հետո երեխաները ակտիվ մասնակցեցին հարցուպատասխանին։ Երեխաների խանդավառությունն ու ոգևորությունը վկայում էին, որ միջոցառումը լիովին հասավ իր նպատակին՝ խթանել գրքի և ընթերցանության հանդեպ սերն ու զարգացնել երեխաների ունակությունները և քննադատական մտածողությունը։
Նման ջերմ ու հիշարժան պահերը լավագույնս ապացուցում են, որ յուրաքանչյուրի ներսում անթեղված պահվում են մանուկ տարիքի հիշողությունները և հեքիաթները։ Մնացե՛ք մեզ հետ, 2025-ին շատ հետաքրքիր ծրագրեր ուենք բոլորի համար։