Հեռախոսահամար
հնվ 23, 2025 Նորություններ
Օրերս Հայաստանի ազգային գրադարանում հյուրընկալվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նեյթըն Օսթինը: Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին տարիների համագործակցության համար: Շուրջ քսան տարի է Հայաստանի ազգային գրադարանի և ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի միջև գրքափոխանակությունը իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, որն իր վրա է վերցրել գրքերի առաքման և ստացման փոստային ծախսերը:
ԱՄՆ դեսպանության նվիրատվությամբ գրադարանի Թամանյանական մասնաշենքի ընդհանուր ընթերցասրահում բաց դարակային եղանակով ընթերցողների տրամադրության տակ է ամերիկյան դասական և ժամանակակից գրողների գրապահարանը:
Գրադարանի տնօրենը Նեյթըն Օսթինին ներկայացրեց գրադարանի առաջիկա ծրագրերը և զարգացման հեռանկարները, այդ թվում նաև ամերիկյան համալսարանների հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնների հետ փոխադարձ կապերի խորացումը: