ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը Ուզբեկստանում մասնակցել է Եվրասիայի գրադարանային ասամբլեայի կազմակերպած միջազգային գիտաժողովին

մյս 22, 2024 Նորություններ Պաշտոնական

ուզբեկստան այց

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և արտաքին կապերի բաժնի վարիչ Աստղիկ Խաչատրյանը մայիսի 15-ից 17-ը Սամարղանդում և Ջիզակում (Ուզբեկստան) մասնակցել են Եվրասիայի գրադարանային ասամբլեայի և Ուզբեկստանի Ա. Նավոյիի անվան ազգային գրադարանի համատեղ կազմակերպած միջոցառումներին։

Ազգային գրադարանների տնօրենների և առաջատար մասնագետների մասնակցությամբ ծրագրի շրջանակում «Գրադարանային համագործակցություն. գործընկերություն և նորարարություն» թեմայով միջազգային գիտաժողովում քննարկված հարցերից էին ԱՊՀ գրադարանների գործընկերային նախագծերը և օգտվողների համար նորարարական թվային ծառայությունների մատուցումը, թվային միջավայրում ժամանակակից մատենագիտության նոր մոտեցումները և ձևաչափերը։

իջնո

Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչները մասնակցեցին նաև «Կենտրոնական Ասիա 2024. ինտերնետ, տեղեկատվական և գրադարանային ռեսուրսներ գիտության, կրթության, մշակույթի և բիզնեսի մեջ» XVII միջազգային համաժողովի աշխատանքներին, որտեղ տնօրեն Աննա Չուլյանը զեկուցում կարդաց «Ծառայություններ` Հայաստանի ազգային գրադարանի ԿԱՊԿՈՒ ծրագիրը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այցելուների համար. մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն (WIPO) – ՀԱԳ համագործակցության փորձառություն» թեմայով։