ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարանները. Հայկանուշ Ղազարյան

ապր 25, 2024 Միջոցառումներ

ap8ilmijocarum

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը ներկայացրեց ՀԱԳ առցանց շտեմարանները։ Թվային, թվածին բովանդակության այս դարաշրջանում անհերքելի է էլեկտրոնային շտեմարաների դերը: Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարանները վիրտուալ այդ աշխարհի անքակտելի մասն են, որոնցից ամենօրյա, ամենժամյա ռեժիմով օգտվում են, թե՛ ուսանողներն ու դասախոսնեը, թե՛ հասարակագետներն ու լրագրողները, գրադարանավարներն ու հետազոտողները:

april 19

Փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը հանգամանալից ներկայացրեց Ազգային գրադարանի շտեմարանները, ենթաշտեմարաններն ու ենթաենթաշտեմարանները, դրանցից օգտվելու նրբություններն ու դրանց ընձեռած հնարավորությունները: Հայ գիրք, Հայ մամուլ, ՀԱԳ թվային պահոց (ՀԱԳ հրատարակություններ, Ատենախոսություններ և սեղմագրեր, Հայագիտական՝ Արմենիկա հավաքածու, Ատենախոսություններ և սեղմագրեր, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վտանգված ժառանգությունը, Միջազգային ԶԼՄ-ները Արցախի մասին, Ոչ գրքային հրատարակություններ): Ազգային գրադարանի շտեմարանների ու ենթաշտեմարանների թվարկումն արդեն իսկ պատկերացում է տալիս՝ ինչ քանակի ու ծավալի առացանց նյութի մասին է խոսքը:

Ինչպես այս ամենը ներկայացնելով նշեց գրադարանի փոխտնօրենը՝ դրանցից ամեն մեկն ունի իր ենթա-ենթա-ենթա շտեմարանները, որոնք ուսումնասիրելիս նորանոր աղբյուրներ են բացվում յուրաքանչյուր հետազոտողի համար: ՀԱԳ էլեկտրոնային պահոցն ամբողջությամբ՝ մի անփոխարինելի գործիք է առհասարակ գիտական աշխատանքով զբաղվողների համար։ Հիշեցենք, որ Ազգային գրադարանն անշեղորեն ընթանում է էլեկտրոնային նյութի նշաճանաչման ուղղությամբ, արդեն իսկ որոշակի ծավալ նշաճանչվել է, ինչն էականորեն հեշտացնում է փնտրման գործը: