ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարան էին այցելել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային գրադարանի աշխատակիցները

հնս 17, 2024 Նորություններ

xmbov
 

Մայիսի 31-ին ճանաչողական այցով Հայաստանի ազգային գրադարանում էին գտնվում Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային գրադարանի աշխատակիցները: Նրանց նպատակն էր ծանոթանալ գրադարանի տարբեր բաժինների աշխատանքին, ուսումնասիրել գրադարանի տեղեկատու-մատենագիտական շտեմարանները, ընթերցողներին մատուցվող թվային ծառայությունները և գրադարանի համար օգտակար գործընկերային կապեր հաստատել:

Այցելության ընթացքում գրադարանավարների խումբը եղավ համալրման, համագործակցության և գրքափոխանակության, հայերեն գրականության մշակման, մատենագիտության և գրադարանագիտության, սպասարկման բաժիններում, որտեղ մեր մասնագետները ներկայացրին իրենց աշխատանքը և պատասխանեցին գրադարանավարների հարցերին: Գրադարանի հետ ծանոթությունն ավարտվեց Թամանյանական մասնաշենքում ճեպայցով և Գրատպության թանգարան այցելությամբ, որտեղ նրանց դիմավորեց և հայ գրքի պատմությունը և թանգարանի հարուստ ցուցադրությունը ներկայացրեց վարիչ Բալասան Հարությունյանը:

ste

Օրավարտին Ստեփանավանի քաղաքային գրադարանի աշխատակիցների հետ հանդիպում ունեցավ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Տիկին Չուլյանը ՀԱԳ կողմից պատրաստակամություն հայտնեց խորհրդատվական օգնություն տրամադրել Ստեփանավանի գրադարանում նախատեսված առաջիկա բարեփոխումների ընթացքում: Իր հերթին Ստեփանավանի քաղաքային գրադարանի վարիչ Սոֆիա Դունիամալյանը աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բովանդակալից, հագեցած օրվա համար: