ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայ մամուլի օրը

հկտ 23, 2024 Նորություններ

mamwuli or 16.10.202444
 

Արդեն 20 տարի՝ 2004 թվականից ի վեր, Հայաստանում հոկտեմբերի 16-ին նշվում է Հայ մամուլի օրը։ 230 տարի առաջ այս օրը՝ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին, Մադրասում լույս տեսավ հայ մամուլի առաջնեկ «Ազդարարը» (պարբերականին ծանոթանալու համար կարող եք այցելել Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարան)։ Ի նշանավորումն այս իրադարձության էլ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ սահմանվեց Հայ մամուլի օրը։ Շնորհավորում ենք բոլոր լրավամիջոցներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով սուր գրիչ, իրադարձություններին հրատապ արձագանքելու կամք ու հմտություն, լրագրողական մեծ ու պրոֆեսիոնալ բանակ։

Առիթից օգտվելով շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկեր լրատվամիջոցներին՝ գրադարանային անցուդարձը և հատկապես Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակին նվիրված «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը լուսաբանելու համար։