ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Նունե Աղբալյան «Նորաձևությունը որպես սոցիալական երևույթ»

օգս 14, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

Մարտի 30-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հերթական հանրային դասախոսությունը՝ «Նորաձևությունը որպես սոցիալական երևույթ» թեմայով։ 
Բանախոսը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Նունե Աղբալյանն էր։ 
Տիկին Աղբալյանը ներկայացրեց նորաձևության զարգացման պատմությունը, հագուստի փոփոխությունները անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը, անդրադարձավ եվրոպական և արևելյան մշակույթների ազգեցությանը հանդերձանքի և նորաձևության զարգացման վրա։ Ներկաները, որոնց մեջ զգալի թիվ էին կազմում պրոֆեսոր Աղբալյանի ուսանողները, ոգևորությամբ և մեծ ներշնչումով մասնակցեցին միջոցառմանը։ 

IMG-0581_1

Գարնանային գույներով և տրամադրությամբ զարդարված միջոցառման ավարտին տիկին Նունե Աղբալյանը գրադարանին նվիրեց մետաքսյա գործվածքի վրա անիլինային ներկերով արված յոթ կտավ, որոնք ներկայացնում են նորաձևության պատմությունը։ Կտավները կհամալրեն Ազգային գրադարանի արվեստի գործերի հարուստ հավաքածուն։

IMG-0586_1