ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Արթուր Ավագյան «Եղիշե Չարենցը և հայ գրքարվեստը»

օգս 14, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

Ազգային գրադարանում մեկնարկեցին Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումները։ «Եղիշե Չարենցը և հայ գրքարվեստը» խորագրով հանրային դասախոսություն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանը։  

img-0824-1.jpg
Բանախոսը ներկայացրեց 1928-1935թթ. Չարենցի բեղուն գործունեությունը որպես Հայաստանի պետական հրատարակչության գեղարվեստական բաժնի վարիչ։ Պարոն Ավագյանը հատուկ անդրադարձավ Չարենցի համագործակցությանը ժամանակի ավագ սերնդի նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի, ինչպես նաև իր հասակակիցների՝ Տաճատ Խաչվանքյանի և Միքայել Արուտչյանի հետ, նրանց թողած հարուստ հրատարակչական ժառանգությունը, որն առանձնանում է գրքի ինքնատիպ ձևավորումներով, հրատարակչական նորարար լուծումներով։  
Գրադարանը առաջիկայում ծրագրում է ևս մի քանի դասախոսություն կազմակերպել նվիրված հայ գրքարվեստին և գրահրատարակչական գործին։

img-0815-1.jpg