ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Վադիմ Բեմ «Տպագրությունը Ֆրանսիայում 19-րդ դարի առաջին կեսին»

ապր 25, 2024 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

19darfransia

Ազգային գրադարանային շաբաթը մեր գրադարանում այսօր ֆրանսիական երանգ ունի։ «Տպագրությունը Ֆրանսիայում 19-րդ դարի առաջին կեսին. Տպագրության, հրատարակչական գործի և հրատարակիչների պատմությունը՝ Ֆիրմին Դիդոյից մինչև Ժյուլ Էցել (1800–1860)» թեմայով հանրային դասախոսություն կարդաց Հայաստանի ազգային գրադարանի ֆրանսիացի փորձնակ, Փարիզի արխիվային գործի համալսարանի ուսանող Վադիմ Բեմը։

ttpagrutyunfransiayum

Դասախոսությանը ներկա ավելի քան երեք տասնյակ գրադարանավարներին Վադիմը հետաքրքիր ճամփորդության տարավ 19-րդ դարի հրատարակչական գործի ուղիներով։ Վադիմը նախապես ուսումնասիրել էր Ազգային գրադարանի հարուստ հավաքածուի բացառիկ նմուշները՝ անհատական հավաքածուները, հազվագյուտ գրականությունը, և դուրս էր բերել տպագրական գործի զարգացման, տպագրական մեթոդների կատարելագործման, տեքստի և գրքի ձևավորման փուլերի, տպագրության՝ այն ժամանակվա համար նորարար տեխնոլոգիաներով տպված գրքեր, որոնք մեկ առ մեկ բնութագրեց և ներկայացրեց մասնակիցներին։

franss