ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանդիպում ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի հետ

հնս 10, 2024 Միջոցառումներ Գրական հանդիպումներ

yesayandahlij

«Գրելու ընթացքում շատ կարևոր է շեշտը դնել գործողությունների վրա, ինչը ստիպում է հետաքրքրված պահել ընթերցողներին». Ռուբեն Եսայան։ Այսօր` հունիսի 10-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից գրող, երկու գրքի հեղինակ Ռուբեն Եսայանի հետ։

ddahlij

Ռուբեն Եսայանը ներկայացրեց գրականության ասպարեզ մտնելու իր ճանապարհը, իր գրքերի հերոսների կերպարների ստեղծման, գրքերի տպագրության բարդությունների և այն մասին, թե ինչ խնդիրների է բախվում ժամանակակից հեղինակը։ Միջոցառումը կազմակերպվել էր հարցուպատասխանի ձևաչափով։ Գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ Ներսես Հայրապետյանի ներածական խոսքից հետո Եսայանը տասնյակ հարցերի պատասխանեց։ Հարցերը վերաբերվում էին Ռուբեն Եսայանի գրելու տեխնիկային, թեմաների ընտրությանը։ Նա թվեց այն գրողների անունները, որոնց ստեղծագործություններն իրեն ներշնչել են գրականություն մտնել՝ Ագաթա Քրիստի, Էդգար Ալան Պո, Սթիվեն Քինգ։ Խոսելով առհասարակ գրքի ունեցած դերի, արժեքի մասին՝ Եսայանն ընդգծեց, որ գիրքը պետք է անպայման ինչ որ բան տա ընթերցողին, արժեհամակարգ ձևավորի։

ddrub

Նրա անկեղծությունն ու անմիջականությունը փոխանցվեց դահլիճում հավաքված հիմնականում երիտասարդ պարմանուհիներին, որոնցից ոմանք նույնպես տարբեր ժանրերում ստեղծագործում և գրական փորձեր էին անում: Միջոցառման ավարտին Ռուբեն Եսայանը ժամանակ հատկացրեց գրքերը ստորագրելու և երիտասարդ ընթերցողների հետ զրուցելու համար` ներկաներին խորհուրդ տալով անպայման անդամագրվել Ազգային գրադարանին։