ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱԳ-ը ձեռք է բերել երկու հազվագյուտ հրատարակություն

հկտ 21, 2024 Նորություններ

հինհրատարակություն
 

Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել երկու հազվագյուտ հրատարակություն։ Գրադարանի գնած այդ գրքերից մեկը Եփրեմ Ասորու «Գիրք աղօթից»-ն է։ Սբ. Եփրեմ Ասորին ապրել է 4-րդ դարում, Ասորիքում: Նա մինչև 5-րդ դարը ներառյալ ապրած տասներկու տիեզերական սուրբ վարդապետներից մեկն է։ Ծնվել է Մծբին քաղաքում, 306թ-ին, քրիստոնյա ծնողներից: Եփրեմ Ասորու գործերի մի զգալի մաս պահպանվել է հայերեն թարգմանություններով։

հազբագյուտ նմուշ

Ասորու «Գիրք աղօթից» գիրքը լույս է տեսել Կ.Պոլսում, Մարտիրոս Սարգսյանի տպարանում, 1734 թ-ին։ Ունի 95 զարդափակ էջ։ Գրքի հիշատակարանում հրատարակիչը խնդրում է հիշել իր ծնողներին, եղբայրներին։ Ամենավերջում խնդրում է հիշել նաև իրեն. «... զանպիտան տպօղս զՄարտիրոս չնչին դպիրս»։ Ազգային գրադարանի օրինակում գրքի տիտղոսաթերթը և 2-րդ էջը բացակայում են։ Գրադարանը մինչ այժմ ուներ նույն գրքի թվային օրինակը, որը հասանելի է «Հայ գիրք» շտեմարանում և թվայնացվել է Մատենադարանի օրինակից։

19.10.2024 նմուշ

Երկրորդ ձեռքբերումը 1888 թ-ին Կ.Պոլսի Ա. Յ. Պոյաճեան տպարանում հրատարակված հայատառ թուրքերեն Աստվածաշունչ է։ Երկու գիրքն էլ գրադարանի համար նոր միավորներ են, որոնք նախկինում չենք ունեցել։ Գրադարանի հայագիտական հավաքածուների հետադարձ համալրումը մեր առաջնահերթություններից մեկն է։