ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ազգային գրադարանային շաբաթ _ Ապրիլի 19

օգս 21, 2023 Միջոցառումներ

342509728_1272628827015941_5640819446086329369_n
 

Հայաստանի ազգային գրադարանը, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում, ապրիլի 19-ին համայնքային գրադարանների խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում էր հրավիրել: Քննարկմանը մասնակցեցին Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Երևանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանների աշխատակիցները: 
Գրադարանավարները մտքեր փոխանակեցին համայնքային (քաղաքային և գյուղական) գրադարանների համալրման, աշխատանքների նորովի կազմակերպման, գրադարանների միջև կապերի վերականգնման, նոր տիպի ժամանակակից գրադարանային համակարգեր ձևավորելու սկզբունքների շուրջ: 
Նույն օրը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Երևանում Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով նախատեսվում է համատեղ թրեյնինգների, վարպետության դասերի, ցուցահանդեսների, սեմինարների, կոնֆերանսների անցկացում, վերապատրաստման դասընթացներ կկազմակերպում մարզային և համայնքային գրադարանավարների համար։