ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գրքեր դատապարտյալների համար

օգս 07, 2024 Նորություններ

sev2

Օրերս Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները՝ արձագանքելով «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հրավերին եղան «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Այցելության նպատակն էր գրականություն նվիրել «Սևան» ՔԿՀ-ի գրադարանին, ինչպես նաև հանդիպում ունենալ դատապարտյալների հետ, նրանց ներկայացնել Ազգային գրադարանի կայքը, ռեսուրսները, շտեմարանները և, առհասարակ, Ազգային գրադարանի դերն ու նշանակությունը հայ ընթերցողի կյանքում:

sevan

Կան անտեսանելի գրադարաններ, որոնց գոյության և գործունեության մասին հասարակությունը սովորաբար անտեղյակ է։ Մինչդեռ բուժհաստատությունների, առողջարանների, զինվորական և այլ ոչ հանրային բնույթի գրադարանները կարևոր առաքելություն ունեն։ Նման անտեսանելի գրադարաններ են գործում նաև քրեակատարողական հիմնարկներում։ Դատապարտյալների համար գիրքը և ընթերցանությունը անփոխարինելի դեր ունեն։ ՔԿՀ գրադարաններում ոչ միայն գեղարվեստական գրքերի կարիք կա, այլև՝ ուսումնական և մասնագիտական գրականության, քանի որ շատ դատապարտյալներ հեռավար կրթություն են ստանում։ Շատերն էլ տեղում նոր մասնագիտություններ են յուրացնում։

Գրադարանի աշխատակիցները հնարավորություն ստացան շրջայց կատարել քրեակատարողական հիմնարկի տարածքում, տեսնել այնտեղ գործող երկու գրադարանները, շփվել դատապարտյալների հետ։ Հաճելի անակնկալ էր տեսնել ՔԿՀ-ի բարեկարգ, խնամված տարածքը, դատապարտյալների ֆուտբոլային թիմի մարզումը։