ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հետաքրքրվող բոլոր մասնագետներին հրավիրում ենք հոդվածներ ներկայացնելու «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսի համար

մրտ 27, 2024 Նորություններ

banber31
 

Գրադարանային-տեղեկատվական և հարակից գիտությունների մասնագետներին, հասարակագետներին, բանասերներին, սոցիոլոգներին, արվեստաբաններին, առհասարակ գրադարանների ու գրքագիտության հարցերով հետաքրքրվող բոլոր մասնագետներին հրավիրում ենք հոդվածներ ներկայացնելու «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսի համար։

Հանդեսում տպագրվելու համար նյութերը հարկավոր է ուղարկել մինչև մարտի 31-ը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։ Հեղինակներին խնդրում ենք պահպանել հոդվածների և հաղորդումների ներկայացման համար սահմանված պահանջները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ. https://nla.am/bulletin-of-armenian-libraries.

«Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսի հիմնական նպատակն է ներկայացնել ժամանակակից գրադարանային գործի զարգացումները, ոլորտի հիմնախնդիրները, միջազգային փորձը և ձևաչափերը, գրադարանային կառավարման համակարգերը և ոլորտի նորությունները։ Հոդվածները և հաղորդումներն ուղեկցվում են եռալեզու ամփոփումներով։ Հոդվածներն ունեն թվային օբյեկտի նույնականացուցիչներ (Digital Object Identifier - DOI), ինչը մասնագետներին հնարավորություն է տալիս հանրայնացնելու իրենց հետազոտության արդյունքները, ուշադրություն հրավիրելու հրապարակված նյութերի վրա։