ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գրադարան էին այցելել Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհդի անդամները

հկտ 11, 2024 Նորություններ

սեպ 19հայկրթական

Հայաստանի ազգային գրադարան էին այցելել Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհդի անդամները։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նրանք շրջայց կատարեցին գրադարանի թամանյանական մասնաշենքում, ծանոթացան գրադարանի պատմության նորաբաց ցուցասրահին, այնուհետև եղան Գրատպության թանգարանում։ Թանգարանի վեց ցուցասրահները նրանց առջև բացեցին հայ գրատպության ամբողջ ուղին, հայկական տպագրության պատմության ուշագրավ դրվագները։

թանգ.կրթ.2024

Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում` հայ ուսանողներին և կրթական հաստատություններին աջակցելու նպատակով: 1986-ին UCLA-ի համալսարանում Ռիչարդ Հովհաննիսյանի անվան նորագույն պատմության ամբիոնի հիմնադրման համար Հայ կրթական հիմնարկությունը զգալի գումար է նվիրաբերել:

նախ.կրթ.2024

Տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունը 200-ից ավելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հարյուրավոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ` ուսման ամբողջական վճարի չափով: ՀԿՀ-ն նաև Հայաստանի ազգային գրադարանի վաղեմի բարեկամն է։